Իտալիայում ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 281-ի
Իտալիայի կենտրոնական 3 շրջաններում՝ Լացիոյում, Ումբրիում և Մարկեում օրեր առաջ տեղի ունեցած հզոր՝ 6.1 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 281-ի։ Այդ մասին հատնել է իտալական Rai News հեռուստաալիքը։
Երկրի Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության տվյալներով՝ հոսպիտալացվածների թիվը հաշվվում է 388, առանց տանիքի է մնացել ավելի քան 2.500 մարդ։
Այսօր Իտալիայում սգո օր է հայտարարված։