Ինդոնեզիայում ցունամիի զոհերի թիվը հասել է 281-ի
Ինդոնեզիայում Զոնդի նեղուցում առաջացած ցունամիի զոհերի թիվը հասել է 281-ի, այդ մասին հայտնում է Straits Times-ը:
Թերթի տեղեկություններով՝ տուժածների թիվը հասել է մինչև 1016-ի, իսկ 57 մարդ համարվում է անհայտ կորած։ Նշվում է նաև ավերված հարյուրավոր տների ու շենքերի մասին:
Երկրի իշխանությունները հայտարարել են, որ ցունամին կարող էր առաջացնել ստորգետնյա սողանքը, որը սկսվել է Անակ-Կրակատաու հրաբխի ակտիվության պատճառով՝ համակցված լիալուսնով պայմանավորված մակընթացության բարձր ալիքի հետ:
Նշենք, որ Ինդոնեզիան առայժմ չունի ցունամին վաղ կանխատեսելու համակարգ, որոնք առաջանում են ստորգետնյա սողանքների կամ ծովում հրաբուխների պատճառով: