Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի միջև
Այսօր՝ ապրիլի 30-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուես Միթչելի միջև:
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին։ ԱԳՆ ղեկավարն ու պետքարտուղարի տեղակալը համակարծիք էին, որ ստեղծված իրավիճակի լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը պետք է ընթանան ՀՀ Սահմանադրության շրջանակներում:
Էդվարդ Նալբանդյանն ու Ուես Միթչելը մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի շուրջ։ Զրուցակիցները վերահաստատեցին իրավիճակի լարման բացառման անհրաժեշտությունը և այս առումով կարևորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել խորացման ուղղությամբ համատեղ քայլերին: