211652_close_icon
views-count4508 դիտում article-date 18:26 14-09-2020

Պետական պարտքն ավելացել է, ո՞ւր է օգտագործվել էդ գումարը. ամեն ընտանիքին այս ծանր պայմաններում 1000-2000 դոլար պետք էր տալ, մեկ է, այդ գումարը փակելու է ժողովուրդը. Գագիկ Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/09/14/tsarukyan/3395381?fbclid=IwAR0vJddaO40F73x_0b5hFuVdtUC-QdqV4C-VbsApO7RFUgooAXdOzRxmXLA]Tert.am[/url]-ը գրում է. Դեռ հունիսի 5-ին ԲՀԿ քաղխորհրդի ժամանակ հայտարարել եմ, որ ժողովրդին չի կարելի մենակ թողնել իր խնդիրների հետ: Դեռ հունիսին եմ ասել, որ վիճակը շատ ծանր է, ժողովուրդը դուրս է գալու փողոց: Այս մասին ԲՀԿ Տավուշի ակտիվի հետ հանդիպմանը հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մինչև Տավուշում հանդիպումը, Գ. Ծառուկյանը հանդիպումներ էր անցկացրել Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզի տարածքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: «Տեսնելով համաճարակը, տնտեսական ճգնաժամը՝ ես ասել եմ, որ ժողովրդին չի կարելի մենակ թողնել, հարկավոր է ժողովրդի կողքին կանգնել, ժողովրդի վիճակը ծանր է: Ես ասել եմ, որ 3-4 ամիս հետո ժողովուրդը չի դիմանալու: Հիմա բոլոր մարզերում, Կառավարության դիմաց ամեն օր արդեն ալիք է բարձրանում տարբեր ոլորտների շուրջ: Իշխանությունը պետք է կանգնի ժողովրդի կողքին: Մեկուսացնում են, ոչ մի բան չեն տրամադրում»,- նշեց ԲՀԿ նախագահը: Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ պետք էր վարկային տոկոսների ներում շնորհել, ուսման վարձը չբարձրացնել, իսկ բյուջեի գումարը նպատակային օգտագործվեր: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/09/14/tsarukyan/3395381?fbclid=IwAR0vJddaO40F73x_0b5hFuVdtUC-QdqV4C-VbsApO7RFUgooAXdOzRxmXLA]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր