41916 դիտում
14:04 25-08-2016
Սևանում կրքերը թեժացել են. բնակիչներն էլ ասում էին. «Շունը տիրոջը չի ճանաչի»
ՀՀԿ-ն դեռ չունի որոշում, թե ում է սատարելու Սևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում, սակայն արդեն իրենց առաջադրման մասին են խոսում մշտաբնակներ «Ուդոն», «Մողեսը», «Արան», «Լոբին» և «Գևոն», ինչպես նաև «Սևանի գժանոցի» Գագոյի որդին և «Սևան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի հայտնի տնօրեն Աշոտ Գնդոյանի տեղակալը, ասում են՝ կրկին ՀՀԿ-ական՝ Սարգիս Մուրադյանը:
Վերոնշյալ ՀՀԿ-ական մականունավորները առաջիկա հնարավոր թալանի կանխատեսումներով արդեն հասցրել են թեժացնել իրավիճակը Սևան քաղաքում՝ կրծելով միմյանց կոկորդները:
Նախ, ոչ բարի համբավ ունեցող գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, (մականունը՝ Ուդո), պաշտոնավարման ամբողջ ընթացքում մտածելով սեփական գրպանը լցնելու մասին՝ միայն այս նախընտրական փուլում է հիշել իր անմիջական պարտականությունները ու միայն հիմա է վճարում 4 ամիս չվճարած աշխատավարձերը, լցնում տարիներով քանդված քաղաքային փողոցների փոսերը և այլն:
Ըստ ամենայնի, Սևանը առաջիկա տարիներին շարունակելու են թալանել մականունավոր և փորձաշատ «գայլերը», քանզի, ըստ փորձի, նրանց սարդոստայնը ամուր է: Մնում է միայն հուսալ, որ Աստված բարեգութ կգտնվի և ի հայտ կգա գոնե մեկ չվարկաբեկված, նորովի մտածելակերպով, թարմ ու իր քաղաքը իրապես սիրող թեկնածու, ով կկարողանա երկարատև թալանից ոտքի կանգնեցնել մեր ազգային հպարտություններից մեկը՝ Սևանը:
Նմանատիպ նյութեր
3566 դիտում
10:42 05-03-2015
ԱԺ-ում կրքերը կրկին «թեժացել» են. Ժողովուրդ
1746 դիտում
12:30 08-07-2015
«Պորտոյում» կրքերը թեժացել են՝ Կասիլյասի հնարավոր տրանսֆերի պատճառով
31122 դիտում
13:03 11-08-2021
Մեծ թվով անվտանգության աշխատակիցներ ԱԺ դահլիճում․ կրքերը թեժացել են. Aravot.am
Այս բաժնից
1198 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)