3569 դիտում
10:42 05-03-2015
ԱԺ-ում կրքերը կրկին «թեժացել» են. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ բանն այն է, որ մինչ այս ամեն տարի մարտի 8-ին Աժ աշխատող կանայք մշտապես նվերներ են ստացել գումարի տեսքով, սակայն Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ այս տարի ԱԺ-ն գումար չունի, ինչի համար կանանց նվերը չի տրվի: Աժ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը, խնդրի առնչությամբ թերթի հարցին ի պատասխան, ասել է.
«Մարտի 8-ի առթիվ պարգևատրումների պարտադիր կանոն մեր օրենսդրությունը չի նախատեսում: Սա նշանակում է, որ բյուջեում այդպիսի ֆոնդ գոյություն չունի, ուստի չի կարելի ակնկալել, որ պետք է լինեն պարգևատրումներ: Դժգոհողները, հավանաբար, շփոթել են ամեն տարի պետական ծառայողներին տրվող պարգևավճարների հետ, որոնք նախորդ երկու տարիներին ստացել են մարտին (այս տարի՝ փետրվարին): Նախորդ տարիներին ևս մարտի 8-ի առթիվ առանձին պարգևավճարներ չեն տրվել: Այս տարի Աժ աշխատակազմը փետրվարին պարգևատրել է Աժ աշխատակազմի բոլոր պետական ծառայողներին: Միաժամանակ նկատեմ, որ այսօր մարտի 5-ն է, այսինքն՝ դեռ 3 օր էլ կա մարտի 8-ին: Իսկ պարոն Թովմասյանից նվերներ ակնկալելը, այն էլ ժամանակից շուտ, և այդ մասին դժգոհ տոնայնությամբ լրատվամիջոցին հայտնելը, պարկեշտ չէ: Բացի այդ՝ պարոն Թովմասյանը սովոր չէ պետության միջոցների հաշվին նվերներ բաժանել»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1483 դիտում
08:59 03-10-2024
Սերժ Սարգսյանի գործով դատավոր Միսակյանի շուրջ կրքերը թեժացել են ԲԴԽ-ում. «Ժողովուրդ»
1746 դիտում
12:30 08-07-2015
«Պորտոյում» կրքերը թեժացել են՝ Կասիլյասի հնարավոր տրանսֆերի պատճառով
41916 դիտում
14:04 25-08-2016
Սևանում կրքերը թեժացել են. բնակիչներն էլ ասում էին. «Շունը տիրոջը չի ճանաչի»
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»