31164 դիտում
13:03 11-08-2021
Մեծ թվով անվտանգության աշխատակիցներ ԱԺ դահլիճում․ կրքերը թեժացել են. Aravot.am
Aravot.am-ը գրում է․
«Որ կառուցողական լինելու կոչեր եք անում, հիշեք ձեր քաղաքական առաջնորդին, որն ասում էր՝ ընդդիմադիրներին կբռնեմ, կշինեմ»,-ԱԺ ամբիոնից այսօր դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որը «Պատիվ ունեմ» դաշինքից Աննա Մկրտչյանի հետ կապված միջադեպից հետո սաստել էր ընդդիմադիրներին, ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Նա նշեց․
«Նստեք ու համակերպվեք, լսեք։ ԱԺ նախագահը պարտավոր է կազմակերպել ԱԺ գործունեությունը։ Դուք որեւէ ավել լիազորություն չունեք, քան պատգամավորներից որեւէ մեկը»։
Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Բնակչությունն արդեն պատասխանել է ձեր որակումներին, թե ով է կապիտուլյանտն ու հողատուն»։ Դահլիճում աղմուկ բարձրացավ։
«Ամենաթողության հեղինակը կապիտուլյանտ Նիկոլն է»․ Աննա Մկրտչյանն այս խոսքերի համար դուրս հրավիրվեց ԱԺ դահլիճից Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց «Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանին ու Արմեն Ռուստամյանին։ «Դավայ»-ով չի»,-ի պատասխան Ռուստամյանի առարկություններին ՝ ասաց Ալեն Սիմոնյանը։ «Մի հատ Նարեկին հանգստացրեք։ Նարեկ Գրիգորյան, էլ վեր չկենաս տեղիցդ»,-դիմելով ՔՊ-ին՝ շարունակեց նա։
Բղավոցները սաստկացան, կրքերը թեժացան, Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։ Նրա հրահանգով եթերն անջատվեց։
Տեսանյութը՝ «Ա1+»-ի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3611 դիտում
10:42 05-03-2015
ԱԺ-ում կրքերը կրկին «թեժացել» են. Ժողովուրդ
1773 դիտում
12:30 08-07-2015
«Պորտոյում» կրքերը թեժացել են՝ Կասիլյասի հնարավոր տրանսֆերի պատճառով
41952 դիտում
14:04 25-08-2016
Սևանում կրքերը թեժացել են. բնակիչներն էլ ասում էին. «Շունը տիրոջը չի ճանաչի»
Այս բաժնից
928 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
793 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
697 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին