Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավը կարժենա 2,5 մլրդ դոլար
Ապրիլի 12-ին ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության մասին պաշտոնապես հայտարարած
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավը կարժենա 2,5 մլրդ դոլար:
Այս մասին հայտնում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով «The New York Times»-ին:
Ըստ ամերիկյան պարբերականի` Քլինթոնի օգտին է այն փաստը, որ կին-թեկնածուին աջակցելը կարող է կապված լինել երկրում փոփոխությունների մեկնարկի հետ: