Իտալիայում հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի
Իտալիայում նախօրեին տեղի ունեցած 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի, հաղորդում է France Press-ը։
Ժամեր առաջ զոհերի թիվը հաշվվում էր 159, իսկ վիրավորներինը՝ 368։ Դեռևս պարզ չէ անհայտ կորածների ստույգ թիվը։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են նաև ողջ գիշեր։
Հիշեցնենք, որ երկրաշարժը գրանցվել է երկրի 3 շրջաններում՝ Լացիոյում, Ումբրիում և Մարկեում։