Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 278-ի. օգոստոսի 27-ը սգո օր է հայտարարվել
Իտալիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 278-ի: Այս մասին հայտնում է RBC-ն:
Երկրի իշխանությունները որոշել են օգոստոսի 27-ը սգո օր հայտարարել` երկրաշարժի զոհերի հիշատակին:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/08/25/93689/]Ավելի վաղ հայտնել էինք[/url], որ Իտալիայում նախօրեին տեղի ունեցած 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել էր 247-ի։
Ժամեր առաջ զոհերի թիվը հաշվվում էր 159, իսկ վիրավորներինը՝ 368։ Դեռևս պարզ չէ անհայտ կորածների ստույգ թիվը։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել էին նաև ողջ գիշեր։
Հիշեցնենք, որ երկրաշարժը գրանցվել էր երկրի 3 շրջաններում՝ Լացիոյում, Ումբրիում և Մարկեում։