«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոյի համար 50 մլն եվրո են առաջարկում
«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն դարձել է իտալական և անգլիական թոփ-ակումբների հիմնական տրանսֆերային նպատակներից մեկը:
Երկու ակումբ 24-ամյա բրազիլացու համար առաջարկել են 50 մլն եվրո:
Սակայն «Ռեալը» վերջերս 5 տարով երկարաձգել է պայմանագիրը Կազեմիրոյի հետ և չցանկանալով բաց թողնել թիմի առանքային խաղացողներից մեկը դարձած ֆուտբոլիստին, նրա հրաժարագնի արժեքը բարձրացրել է մինչև 200 մլն եվրո: