211652_close_icon

ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Բաթումի քաղաքապետի հետ

views-count702 դիտում article-date 19:57 24-08-2016
Օգոստոսի 22-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը հանդիպում ունեցավ Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-վրացական փոխհարաբերությունների շրջանակում քույր քաղաքներ Բաթումի և Վանաձորի, ինչպես նաև Երևանի հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվեց առկա ամուր բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնումը, մասնավորապես, տրանսպորտային հաղորդակցության, ենթակառույցների բարելավման, ներդրումային ծրագրերին փոխադարձ մասնակցության, զբոսաշրջության, կրթամշակութային բնագավառներում: Այդ համատեքստում գլխավոր հյուպատոս Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական ոլորտում իրականացված բարեփոխումները և առկա ներդրումային հնարավորությունները: Կողմերը բարձր գնահատեցին հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկկողմ հարաբերություններ զարգացման և ամրապնդման գործում:

Նմանատիպ նյութեր