211652_close_icon
views-count1180 դիտում article-date 16:14 27-08-2026

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի միջամտությամբ Երևան-Արմավիր ճանապարհի Ակնալիճում 3 օր տապալված, մի քանի մասերի բաժանված՝ երթևեկությունը կարգավորող ցուցանակը փոխարինվեց նորով․ մնում է որոշ «ուղեղից թոփալներ» ցուցանակները չգողանան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը օգոստոսի 25-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրի գլխավոր մայրուղում ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակի մի քանի մասերի բաժանված և գետնին թափված լինելու մասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի բավականին խիստ հանձնարարականով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները ժամանում են նշված վայր և 1 - 1.5 ժամվա ընթացքում տապալված նշանը փոխարինում նորով, ինչի համար հատուկ շնորհակալություն նախարար Դ. Խուդաթյանին։ Հակառակ դեպքում, եթե մնար «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հույսին, այդ նշանը, որը շատ կարևոր նշաններից է այդ հատվածում, այդպես էլ կմնար տապալված։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դ․ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին, հանրապետության բոլոր մարզպետներին նաև հանձնարարական և ժամանակ է տվել, որպեսզի շրջեն իրենց մարզերում ու տարածքներում և նման վնասված, անգամ գողացված, արևից գունաթափված երթևեկությանը կարգավորող ցուցանակները փոխարինեն նորով։

Մնում է որոշ վայ վարորդներ ուշադիր վարեն ավտոմեքենաները, որպեսզի չբախվեն ցուցանակներին, ինչպես նաև որոշ «ուղեղից թոփալներ» ճանապարհային երթևեկության նշանները չգողանան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, վերջին տարիներին կառավարությունը ոչ միայն ակտիվ աշխատանքներ է իրականացնում հանրապետությունում ճանապարհաշինության ոլորտում, այլ նաև հսկայական աշխատանքներ է կատարել ճանապարհներին երթևեկությունը կարգավորող ցուցանակներ տեղադրելու համար, ինչն ավելի է հեշտացնում վարորդների ու հետիոտների տեղաշարժը։

Սակայն վերջին ամիսներին կարծես թե սնկի նման աճում էր այն արատավոր երևույթը, երբ երթևեկությունը կարգավորող նշաններ էին գողանում, կամ ավտովթարի հետևանքով կոտրվում էին այդ նշանները ու դրանից հետո այդ նշանները կարող էին օրերով, շաբաթներով, ամիսներով մնալ գետնին, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն էլ ոչինչ չձեռնարկեր այդ կոտրված նշանները նորով փոխարինելու ուղղությամբ։

Գուցե այդ դեպարտամենտն արդարանար, թե իրենք տեղյակ չէին, մինչդեռ ցանկացած վթարից հետո կամ Պարեկային ծառայությունը, կամ քննչական բաժինները հատուկ գրություններ էին ուղարկում պատասխանատուներին և այդ մասին տեղեկացնում։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շատ հաճախ էր երթևեկում Երևան-Արմավիր ավտոճանապարհով, ու ցավալի էր, որ նախարարը կամ չէր տեսնում, կամ տեսնելուց հետո չտեսնելու էր տալիս, որ Ակնալիճի հատվածում ցուցանակը մի քանի օր է արդեն տապալված էր, անգամ մի մասը հայտնվել էր ճանապարհի մեջտեղում։

Մի՞թե նախարար Դ. Խուդաթյանը, որ վերջին ժամանակներում շատ հաճախակի իր ֆեյսբուքյան էջով տեղեկացնում էր հանրապետությունում իրականացվող ճանապարհների ասֆալտապատման, նորերի կառուցման մասին, այս խնդիրը չէր  ուզում կամ չէր կարողանում լուծել։

Լավ կլիներ, որպեսզի նա «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մի քանի պաշտոնյաների հորդորեր, որպեսզի մոռանային ամռան այս տապին իրենց աշխատասենյակում հով-զով անցկացվող առօրյայի մասին, դուրս գային մարզեր ու կտեսնեին, թե ինչքան ճանապարհային նշաններ կային, որ տապալված էին, այդ թվում նաև Երևանում։ Իսկ Երևանի խնդիրը պիտի լուծեին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու վարչական շրջանների ղեկավարները։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր