Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն
Օգոստոսի 27-31-ին գիշերը և կեսօրից հետո Հայաստանի Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մինչև օգոստոսի 30-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում այսօր սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում օգոստոսի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ։