Հայաստանի Մ-17 հավաքականի կազմում Բելառուս կմեկնեն 18 ֆուտբոլիստ
Օգոստոսի 25-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմեկնի Բելառուս, որտեղ ընկերական 2 հանդիպում կանցկացնի Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումները կկայանան օգոստոսի 26-ին՝ ժամը 18:00-ին, և օգոստոսի 28-ին՝ ժամը 14:00-ին (հանդիպումների սկիզբը՝ Երևանի ժամանակով):
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
[b]Դարպասապահներ
[/b]Էրիկ Մելիքսեթյան «Բանանց»
Արտեմիի Եգունյան «Սիգնալ» (Չելյաբինսկ, Ռուսաստան)
[b]Պաշտպաններ
[/b]Արսեն Եղիազարյան «Բանանց»
Ֆելիքս Խաչատրյան «Բանանց»
Վազգեն Ավետիսյան «Բանանց»
Կարեն Հովհաննիսյան «Փյունիկ»
Դավիթ Մայիլյան «Գանձասար-Կապան»
Արտակ Ասատրյան Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքական
[b]Կիսապաշտպաններ[/b]
Արամ Խամոյան «Բանանց»
Դանիել Պետոյան «Բանանց»
Ռաֆիկ Միսակյան «Բանանց»
Տիգրան Այունց «Բանանց»
Մարտին Գրիգորյան «Բանանց»
Արսեն Սարգսյան «Փյունիկ»
Էրիկ Ազիզյան «Փյունիկ»
[b]Հարձակվողներ[/b]
Էրիկ Ավետիսյան «Բանանց»
Արմեն Հովհաննիսյան «Փյունիկ»
Ժիրայր Շաղոյան Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքական