211652_close_icon
views-count3994 դիտում article-date 21:39 23-05-2016

Հայաստանի ազգային հավաքականի կազմում ԱՄՆ կմեկնեն 24 ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում: Մայիսի 28-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով՝ մայիսի 29-ին՝ առավոտյան 7:00) մեր հավաքականը Լոս-Անջելեսի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում կմրցի Գվատեմալայի հավաքականի հետ, իսկ հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին՝ (Երևանի ժամանակով հունիսի 2-ին՝ առավոտյան 7:00)՝ նույն մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Էլ-Սալվադոր ընկերական հանդիպումը: Հայաստանի հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ԱՄՆ կմեկնեն մայիսի 23-ի գիշերը Երևան-Դոհա-Լոս-Անջելես չվերթով: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. [b]Դարպասապահներ [/b]Արսեն Բեգլարյան «Միկա» Անատոլի Այվազով «Փյունիկ» Գոռ Մանուկյան «Փյունիկ» [b]Պաշտպաններ [/b]Գաել Անդոնյան «Դիժոն» (Ֆրանսիա) Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա) Վարազդատ Հարոյան «Փյունիկ» Տարոն Ոսկանյան «Փյունիկ» Կամո Հովհաննիսյան «Փյունիկ» Լևոն Հայրապետյան «Փյունիկ» Սերգեյ Ավագիմյան «Արարատ» Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ» [b]Կիսապաշտպաններ [/b]Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) Մարկոս Պիզելլի «Ալ-Ռաեդ» (Սաուդյան Արաբիա) Արաս Օզբիլիս «Ռայո Վալեկանո» (Իսպանիա) Գոռ Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա) Դավիթ Մանոյան «Փյունիկ» Դավիթ Հակոբյան «Շիրակ» Տիգրան Բարսեղյան «Գանձասար-Կապան» Բենիկ Հովհաննիսյան «Արարատ» Զավեն Բադոյան «Բանանց» [b]Հարձակվողներ [/b]Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան) Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան) Գեղամ Կադիմյան «Կարպատի» (Ուկրաինա) Վարդան Պողոսյան «Փյունիկ» Մարկոս Պիզելլին թիմին կմիանա մայիսի 27-ին, քանի որ մայիսի 26-ին իր թիմի՝ «Ալ-Ռաեդի» կազմում մասնակցելու է Սաուդյան Արաբիայի առաջնության անցումային պատասխան խաղին: Արաս Օզբիլիսը և Հենրիխ Մխիթարյանը նույնպես հավաքականին կմիանան միանգամից Լոս-Անջելեսում: Նախապես հրավիրված ֆուտբոլիստներից ԱՄՆ-ում կայանալիք խաղերին չեն մասնակցի Կառլեն Մկրտչյանը և Հրայր Մկոյանը: Մկրտչյանի թիմը՝ «Անժին» մայիսի 24-ին և 27-ին մասնակցելու է Ռուսաստանի առաջնության անցումային խաղերին, իսկ Հրայր Մկոյանի թիմը՝ «Էսթեղլալը», մայիսի 29-ին անցկացնելու է Իրանի գավաթի խաղարկության եզրափակիչը:

Նմանատիպ նյութեր