776 դիտում
19:04 07-02-2014
Ընթացիկ տարվա ընթացքում Դիլիջանի 80 տոկոսը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ
Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Դիլիջան շարունակվում է: Կառավարության ղեկավարի գլխավորությամբ Դիլիջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում մարզպետ Արմեն Ղուլարյանը և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը զեկուցել են առկա խնդիրներն ու իրականացված աշխատանքները: Տեղեկացվել է, որ նախորդ տարվա ընթացքում պետբյուջեից հատկացված շուրջ 450 մլն դրամի շնորհիվ իրականացվել են հրատապ լուծում պահանջող բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ ճանապարհաշինական և ջրամատակարարման: Զեկուցվել է, որ կատարվող աշխատանքների արդյունքում ընթացիկ տարում Դիլիջանի բնակչության 80 տոկոսը կունենա շուրջօրյա ջրամատակարարում:
Այնուհետև վարչապետն այցելել է Գոշավանք վանական համալիր՝ ծանոթացել Սուրբ Աստվածածին եկեղեցու, գավթի ծածկերի ու Մխիթար Գոշի դամբարանի վերականգնողական աշխատանքների ընթացքին: Սուրբ Աստվածածին եկեղեցու և գավթի ծածկերի վերականգնման նախագծով փոխվում են հին քայքայված ծածկասալերը, հեռացվում տանիքի լիցքի և քարերի մեջ աճած բուսածածկույթը: Մխիթար Գոշի դամբարանը մինչ վերականգնողական աշխատանքների իրականացումը գտնվում էր ոչ բարվոք վիճակում: Վերականգնողական աշխատանքների արդյունքում հիմնովին քանդվել, վերամշակվել և ամրացվել են դամբարանի հիմքերը:
Գոշավանք վանական համալիրի վերականգնման նպատակով կառավարությունը նախորդ տարի հատկացրել է 16, իսկ այս տարի՝ 15 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, վերականգնողական աշխատանքները գնահատվում են 280 մլն դրամ: Վարչապետը հանձնարարել է ՀՀ մշակույթի նախարարությանը՝ ուշադրության կենտրոնում պահել վանական համալիրի վերակագնողական աշխատանքների ընթացքը, որպեսզի համալիրի պատմամշակութային տեսքից շեղումներ թույլ չտրվեն:
Կառավարության ղեկավարը եղել է նաև Հաղարծնի վանական համալիրում՝ ծանոթացել այնտեղ կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Վանքը հիմնանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի բարերարությամբ:
Հաղարծնի վանական համալիրը ներառում է երեք եկեղեցի ։ Համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Հաղարծնի համալիրի երկու եկեղեցիները արդեն հաշվառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային պատմամշակութային արժեքների շարքում։
Նմանատիպ նյութեր
1789 դիտում
14:45 24-08-2016
Շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովված բնակիչների թիվն աճել է 10 տոկոսով. «Երևան Ջուր» ՍՊԸ
1540 դիտում
16:49 21-04-2015
Ապրիլը՝ բարելավված ջրամատակարարմամբ. ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ գործունեության արդյունքները 2015թ. մարտին
Այս բաժնից
898 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
652 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար