3802 դիտում
10:00 24-08-2016
Հայաստանի լոգոն կրքեր է բորբոքել. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «2012 թվականից Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի առաջարկությամբ սկիզբ առավ Հայաստանի բրենդավորման գործընթացը։ Արդեն 2014-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը փաստաթուղթ ստորագրեց ամերիկյան GK Brand ընկերության հետ՝ Հայաստանի ազգային բրենդի ստեղծման մասին։ Ըստ այդմ, մշակվում է կարգախոս և լոգո, որով Հայաստանը ներկայանալու է աշխարհին։ Հեղինակները գոհ են իրենց աշխատանքից, որն անվանել են Eternal Sun, այսինքն՝ Հավերժական արև։ Նույնը չենք կարող ասել հայաստանցի մշակութային, հասարակական և քաղաքական բազմաթիվ գործիչների մասին։ Նրանք զավեշտալի են համարում նման լոգոյով Հայաստանը աշխարհին ներկայացնելն ու այն քննադատության են ենթարկել տարբեր հարթակներում։
Օրինակ՝ ճանաչված գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նման լոգոն լավագույն դեպքում հարիր կլինի տրիկոտաժի արտադրությանը, իսկ Աժ պատգամավոր Արագած Ախոյանը մեզ հետ զրույցում այն որակեց ապաչիների լոգո։ Լոգոյից դժգոհ գործիչներն այժմ դիմում են երկրի բարձրագույն ղեկավարությանը, որպեսզի Հայաստանի դեմքի ընտրությունը որոշվի համաժողովրդական քվեարկությամբ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»