Ադրբեջանում 17-ամյա որդին գնդակահարել է հորը
Ադրբեջանի Յարդըմլինի շրջանում Ալար գյուղում գյուղի բնակիչ, 17-ամյա Գաչայ Շահվերենովը որսորդական հրացանից արձակված կրակոցով սպանել է հորը՝ 44-ամյա Նադիր Սաբիր օղլու Շահվերենովին, հաղորդում է apa գործակալությունը։
Ստացած վնասվածքից հայրը տեղում մահացել է, իսկ սպանությունը կատարվել է ընտանեկան վեճի հողի վրա։
Անչափահասը ձերբակալված է, Դարդւմիլի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։
Նշենք, որ այս տարվա հունվար ամսից մինչև գրանցվել է մայրասպանության 2, հայրասպանության 2, հարազատների սպանության 36, ամուսինների սպանության 30, զավակներիսպանության 11 դեպք։