19281 դիտում
19:15 31-03-2016
Ինչո՞ւ է 46-ամյա որդին 80-ամյա երկրորդ կարգի հաշմանդամ հորը փորձում դուրս հանել նրա իսկ կառուցած բնակարանից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռազմիկ Գրիշյանը, ով արդեն 80 տարեկան է և երկրորդ կարգի հաշմանդամ, բողոքում է, որ իր 46-ամյա որդին՝ Անդրանիկ Գրիշյանը, իրեն և իր մյուս որդուն՝ 50-ամյա Արծրուն Գրիշյանին, սպառնում է, որ միևնույն է` վաղ թե ուշ, պետք է լքեն բնակարանը, որտեղ բնակվում են նրանք, քանի որ սեփականության իրավունքը պատկանում է իրեն:
Բնակարանը գտնվում է Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 10 փ. 21/3 հասցեում, որը 1961 թվականին կառուցել է Ռազմիկ Գրիշյանը:
2007 թվականին նա դիմել է Երևան քաղաքի չափագրման և գեոդեզիայի կենտրոն՝ վճարելով 20 հազար դրամ, որպեսզի նրանք իրականացնեն տան չափագրման աշխատանքները և այնուհետև ինքը դառնա տան սեփականատերը: Սակայն նրա փոքր տղան՝ 46-ամյա Անդրանիկ Գրիշյանը, իմանալով այդ մասին, առանց իր ծնողների թույլտվության կատարել է անվանափոխում իր հոր դիմումի մեջ, թե իբր տունը ինքն է կառուցել և տան սեփականության վկայականի մեջ նշվում է Անդրանիկ և Արծրուն Գրիշյանների անունները, որի մասին, սակայն, Արծրուն Գրիշյանը նույնպես տեղյակ չի եղել:
Այդպիսով բնակարանի սեփականատերերն են դառնում Անդրանիկ և Արծրուն Գրիշյանները, սակայն կարճ ժամանակ անց, որպես
սեփականատեր, մնում է միայն Անդրանիկ Գրիշյանը:
2016 թվականի մարտի 24-ին Անդրանիկ Գրիշյանը ոստիկանների ուղեկցությամբ եկել է այդ տուն, որտեղ այժմ բնակվում են նրա հայրը և եղբայրը և հայտնել է, որ տան միակ սեփականատերը արդեն ինքն է: Այդ ժամանակ նա կողպել է ավտոտնակի դարպասները առաջին և երկրորդ հարկերի դռները և սպառնացել է հորը, որ մի օր կքնի, կզարթնի` մեքենան նույնպես իր անունով չի լինի:
Այժմ 80-ամյա Ռազմիկ Գրիշյանը և իր մյուս որդին՝ 50-ամյա Արծրուն Գրիշյանը, պահանջում են արդարություն և կեղծիքի բացահայտում:
Լուսանկարները և տեսանյութը ՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2797 դիտում
16:09 04-08-2016
Օբաման իր հորը բնորոշել է որպես «համոզված աթեիստ», իսկ խորթ հորը՝ «մարդ, ով կրոնի մեջ ոչ մի օգուտ չի տեսնում»
Այս բաժնից
39625 դիտում
10:05 05-12-2024
Երևանում վիճաբանությունը վերածվել է դանակահարության․ վիրավորը անչափահաս է