211652_close_icon
views-count49331 դիտում article-date 21:57 21-08-2016

Խոշոր ավտովթար Սևանի ճանապարհին․ բախվել են 2 Opel և BMW-ն․ օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղի խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 34 OF 210 համարանիշի և Opel մակնիշի 34 FV 418 համարանիշի ավտոմեքենանները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների 2 հոգի տեղափոխվել է մեկը՝ Դիլիջանի, իսկ մյուսը Սևանի բժշկական կենտրոններ։ Օպերատիվ են գործել Սևանի շտապօգնության բժիշկները, ովքեր տեղում նաև 2 քաղաքացու բժշկական օգնություն են ցուցաբերել։ Վթարի հետևանքով BMW-ն էլ հարվածել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված մեկ այլ Opel մակնիշի 35 AN 857 համարանիշի ավտոմեքենային։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը։ Սևանի ոստիկանությունն ու Ճանապարհային ոստիկանությունը պարզում են վարորդների և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։ [color=#EF2929] Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր