Իրանը բացատրել է, թե ինչու է թույլատրում Ռուսաստանին օգտվել Համադանի ավիաբազայից
Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգանը հայտարարել է, որ Համադանի ավիաբազայում ռուսական ինքնաթիռների տեղակայումն իրականացվում է Սիրիայի կառավարության խնդրանքով։
Նրա խոսքով՝ նշված բազայից ավելի հեշտ է օդ բարձրանալ և հարվածել Սիրիայում ահաբեկիչների դիրքերին, հաղորդում է Ria Novosti-ն։
Ռուսական ռմբակոծիչները ավիաբազա են թռչում՝ լիցքավորվելու և սպառազինվելու համար։ Դեհգանը նշել է, որ Իրանն առայժմ մտադրություն չունի իր մյուս ռազմաբազաները տրամադրել Ռուսաստանին, սակայն, եթե անհրաժեշտ լինի, անպայման կանի։