Գերմանիան դուրս է բերում իր կործանիչները Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից
Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից իրենց 6 կործանիչները դուրս բերելու մասին, գրում է գերմանական Der Spiegel թերթը։
Ըստ տեղեկությունների՝ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Անկարան արգելեց Բունդեսթագի պատգամավորներին այցելել ավիաբազա։
Բունդեսվերի ներկայացուցչի խոսքով՝ գերմանական կողմը ցանկանում է շարունակել ԻՊ-ի դեմ պայքարը, սակայն նշված ավիաբազան այլընտրանք ունի։ Ամենայն հավանականությամբ նա իր կործանիչները կտեղակայի Կիպրոսում կամ Հորդանանում։ Բացի կործանիչներից, նշված ավիաբազայում էր տեղակայված 250 գերմանացի զինվորական և 1 լիցքավորող ինքնաթիռ։