Ժոզե Մոուրինյո. Ես կմնամ պաշտոնիս, եթե «Չելսին» նույնիսկ մրցանակային տեղ չգրավի
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, թե չի վախենում պաշտոնանկությունից:
«Ես կմնամ իմ պաշտոնին, եթե «Չելսին» մրցաշրջանն ավարտի աղյուսակի միջնամասում: Բայց չեմ կարծում, որ մենք այդպես կավարտենք:
Ես անձամբ եմ հանդիպել ակումբի սեփականատիրոջ հետ, որը հայտնել է իր անվերապահ աջակցությունը:
Ես գիտեմ, թե ինչու նոր պայմանագիր ստորագրեցի, ինչու սեփականատերն ու ակումբի տնօրենների խորհուրդը ինձ առաջարկեցին պայմանագիրը երկարաձգել: Նրանք պարտավոր չէին դա անել, մինչև հին պայմանագրի ավարտը դեռ երկու տարի կար:
Ակումբը ինձ զորակցություն հայտնեց, հավանաբար՝ մամուլին լռեցնելու համար, իմ պաշտոնանկության մասին շահարկումները դադարեցնելու համար», ասել է Մուրինյոն: