Նյու Յորքում կայծակը հարվածել է Ազատության արձանին. տեսանյութ
Նյու Յորքում ուժեղ կայծակը հարվածել է ԱՄՆ-ի հայտնի ճարտարապետական հուշարձաններից մեկին՝ «Ազատություն» արձանին։
Կայծակի հարվածի տեսագրությունը հրապարակվել է Breaking911 Weather-ի թվիթերյան էջում։ Նրանում երևում է, թե ինչպես է հզոր կայծակն անցնում քանդակի երկայնքով և հասնում հիմնական հուշարձանին։
Դեպքի հետևանքով տուժածներ չկան, իսկ հուշարձանը, նախնական տվյալներով, ևս չի վնասվել։