ԱՄՆ Ֆլորիդայում կայծակը հարվածել է օդանավակայանի աշխատակցին. նա հրաշքով է ողջ մնացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ Ֆլորիդայի օդանավակայանում կայծակը հարվածել է երիտասարդ աշխատակցին: Այս մասին հայտնում է Airlive-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ կայծակը հարվածել է օդանավին, որի կողքին գտնվել է 21-ամյա Օսթին Դանը:
Հարվածի հետևանքով երիտասարդը 3-րդ կարգի այրվածքներ, վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել:
Օսթինի հարազատները նշում են, որ վերջինս հրաշքով է ողջ մնացել: