Դոնալդ Թրամփը թողարկել է իր նախընտրական հեռուստահոլովակը
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը թողարկել է իր առաջին նախընտրական հեռուստատեսային հոլովակը, հաղորդում է The Hill-ը։
Հոլովակում խոսվում է այն մասին, որ Հիլարի Քլինթոնի մշակած համակարգը հենց ամերիկացիների դեմ է գործում։ Բացի այդ, քննադատվում է Քլինթոնի վարած քաղաքականությունը անօրինական միգրանտների, ինչպես նաև մեծ թվով սիրիացի փախստականների նկատմամբ։
«Անօրինական միգրանտները, ովքեր մեղադրվում են հանցագործությունների մեջ, մնում են՝ ստանալով սոցիալական պաշտպանությունը ԱՄՆ-ի»,-ասում է Թրամփը։
Իսկ տեսահոլովակի բերջում խոսվում է այն մասին, որ Թրամփի կառուցած ԱՄՆ-ն ապահով է։