Ամերիկյան դատարանը թույլատրել է Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Մանաֆորթի կալանավորումը
ԱՄՆ-ում դատարանը թույլատրել է կալանավորել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական տաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտելու հարցով դատական գործի դատախազները մեղադրել են Մանաֆորթին՝ ականատեսների վրա ճնշում գործադրելու մեջ։
Հերթական դատալսումը նշանակվել է այս տարվա սեպտեմբերին։