Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդն» ու Իբրահիմովիչը նորից անկասելի էին. տեսանյութ
«Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ հաղթանակը տարավ Անգլիայի Պրեմիեր լիգայում: 2-րդ տուրում մանկունյանցիները սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեցին «Սաութհեմփթոնին»:
Հերթական փայլուն հանդիպումը անցկացրեց շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը, որը դարձավ դուբլի հեղինակ եւ երեք գոլով առայժմ ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուն է: Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 6 միավորով դարձավ մրցաշարի առաջատար:
Նշենք, որ «Մանչեսթերի» կազմում իր նորամուտը նշեց ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «ՄՅՈւ»-ի կազմում խաղադաշտ մտաց 75-րդ րոպեին:
[b]Անգլիայի առաջնություն, 2-րդ տուր
[/b]
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն»՝ 2:0
Զլատան Իբրահիմովիչ, 36, 52, 11մ