Անգլիական Լիգայի Գավաթի 1/8 եզրափակիչում վիճակահանության կամոք կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»:
Կայացել է Անգլիական լիգայի գավաթի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Ճակատագրի քմհաճույքով, արդեն այս փուլում կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»: Հիշեցնենք, որ այս թիմերը արդեն մեկ անգամ հանդիպել են` Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում, որտեղ «Մանչեսթեր Սիթին» ուժեղ գտնվեց` 2:1:
Այս փուլում հետաքրքրություն են առաջացնում նաև «Լիվերպուլ» - «Տոտենհեմ» և «Վեսթ Հեմ» - «Չելսի» դիմակայությունները:
[b]Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ
[/b]
«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»
«Վեսթ Հեմ» - «Չելսի»
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»
«Արսենալ» - «Ռեդինգ»
«Բրիստոլ» - «Հալ Սիթի»
«Լիդս» - «Նորվիչ»
«Նյուքասլ» - «Պրեսթոն»
«Սաութհեմփթոն» - «Սանդերլենդ»