211652_close_icon
views-count2496 դիտում article-date 19:54 19-08-2016

«Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքները

Օգոստոսի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 7196 կգ կանեփի և 14,5 կգ կակաչի վայրի աճած զանգված: Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 8,6 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 2 միավոր հրազեն, 1 նռնակ` պայթուցիչով, 5,45 տրամաչափի 36 փամփուշտ: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 2 հետախուզվող: [b]ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ[/b]

Նմանատիպ նյութեր