211652_close_icon
views-count1933 դիտում article-date 23:08 20-08-2016

«Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքները՝ օգոստոսի 20-ի դրությամբ

Օգոստոսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3890 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված: Տնամերձ 2 հողամասերից հայտնաբերվել է 6 կգ կշռով կանեփի 21 բույս: Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 2,45 գրամ «մարիխուանա», 15 մլ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել է 2 ատրճանակ: Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր հանձնվել է 1 միավոր հրազեն, տարբեր տրամաչափի 22 փամփուշտ: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, հայտնաբերվել է 1 հետախուզվող: [b]ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ [/b]

Նմանատիպ նյութեր