1988 դիտում
10:41 08-05-2019
Փոխվել է - չի փոխվել․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի 100 փաստ այն մասին, թե որքան է այս մեկ տարում ամեն ինչ լավացել: Վստահ եմ, որ նրանք, ովքեր այս կամ այն ձևով կապված են ՀՀԿ-ի հետ և նախորդ դարաշրջանում օգտվել են իշխանության բարիքներից, կարող են ներկայացնել 100 փաստ այն մասին, թե որքան է այս նույն ժամանակահատվածում ամեն ինչ վատացել: Բայց Հայաստանում կան քաղաքացիներ, որոնք մի կողմից վարակված չեն հեղափոխական ռոմանտիկայով և նախկինների հանդեպ ատելությամբ, և մյուս կողմից բարիքներից զրկված «աբիժնիկներ» չեն՝ ահա այդ քաղաքացիները, որոնց ձայնն այնքան էլ բարձր չի հնչում, ունեն փաստեր, որ այս մեկ տարում քիչ բան է փոխվել:
Համոզված եմ, որ մի քանի կարևոր բան, այնուամենայնիվ, փոխվել է դրական առումով: Փոխվել է վարչապետը՝ նա այսօր վայելում է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության աջակցությունը, փոխվել է Ազգային ժողովը՝ այն ընտրվել է արդար, ոչ մեկի մոտ կասկածներ չառաջացնող ընտրությունների միջոցով: Որպես այդ երկու փոփոխությունների հետևանք, մեծացել են հասարակության, նաև լրատվամիջոցների՝ իշխանությունը վերահսկելու հնարավորությունները: Այդ ամենը հսկայական ներուժ է՝ մնացած իրողությունները նույնպես փոխելու առումով: Այդ ներուժը, սակայն, բազմաթիվ պատճառներով, օգտագործվում է ոչ բավարար չափով:
Իմ կարծիքով, չեն փոխվել ոչ միայն ճանապարհները: Չեն փոխվել ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը, դատարանները, ՀՔԾ-ն և բազմաթիվ այլ պետական կառույցներ: Չի փոխվել նաև իշխանության փառաբանումը՝ չնայած փոխվել են դրդապատճառները: Առաջ փառաբանում էին՝ պաշտոն կամ բիզնեսում «պրախոդ» ունենալու համար: Հիմա փառաբանում են․․․ որովհետև սիրում են: Դրանից փառաբանությունը պակաս «թունավոր» չի դառնում»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2471 դիտում
11:02 22-10-2019
Հայաստանում 2 բան փոխվել է դեպի լավը. մնացած հարցերում առանձնապես ոչինչ չի փոխվել․ «Առավոտ»
3172 դիտում
09:52 10-02-2024
«Խաչատուր Սուքիասյանը, որ ասում է՝ փոխվել է երկիրը, Խաչատուր Սուքիասյանը չի փոխվել»․ Սաթիկ Սեյրանյան
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9130 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2170 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան