211652_close_icon
views-count9175 դիտում article-date 22:26 18-08-2016

Ֆրանիսայում վաճառվում է աշխարհի ամենաթանկ առանձնատունը

Ֆրանսիայում վաճառքի է դրվել աշխարհի ամենաթանկ առանձնատունը, որի արժեքը 1 միլիարդ եվրո է կազմում: Առանձնատունը, որը գտնվում է Կապ Ֆերա թերակղզում՝ Նիսից ոչ հեռու, նախկինում պատկանել է Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ին: Այժմ այն Marnier-Lapostolle-ների ընտանիքի սեփականությունն է: Նշենք, որ 2008 թ.-ին ընտանիքը վաճառքի էր դրել առանձնատունը 2 անգամ ցածր գնով: Առանձնատունն ունի մեկ տասնյակ սենյակ, հյուրերի համար ընդունելության սրահ, ձմեռային այգի, գրասենյակային կառույցներ, լողավազան, ինչպես նաև հազվագյուտ արևադարձային բույսերով բուսաբանական այգի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր