4032 դիտում
19:33 01-02-2014
Սաուդյան Արաբիայի արքայազնին է պատկանում աշխարհի ամենաշքեղ և ամենաթանկ օդանավը. ֆոտոշարք
Աշխարհի ամենաթանկ անձնական օդանավը՝ Airbus 300-ը, պատկանում է Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Ուալիդ բին Թալալին: Այն կարող է անցնել 14,500 կմ տարածություն՝ առանց բենզինով վերալիցքավորվելու:
Օդանավի համարները կահավորված են թանկարժեք և շքեղագույն կահույքով: Այն ունի թուրքական ոճով կահավորված լոգարան, սպորտային սրահ և համերգասրահ, 5 ննջարան, 20 հյուրասրահ, մինի բարեր:
Օդանավում կա նաև մեծ էկրան, որով ուղևորները կարող են հետևոլ օդանավի թռիչքին: Բացի այս ամենից, օդանավի հետնամասում գործում է վերելակ, որով սաուդյան արքայազնը կարող է իջնել օդանավի ստորին հարկում գտնվող ավտոտնակը և օդանավի՝ տես հասնելուն պես այնտեղ նստել իրեն սպասող Rolls-Royce-ը:
Սպասարկող անձնակազմը բաղկացած է 15 հոգուց: Ներքին հարդարման աշխատանքներով զբաղվել է աշխարհահռչակ Edese Doret Industrial Design ընկերությունը: Նրա արժեքը կազմում է 320 մլն դոլար, ևս 200 մլն դոլար ծախսվել է ներքին հարդարանքի վրա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
15849 դիտում
12:01 25-10-2014
Ի՞նչ արժի Հայաստանում ամենաշքեղ առանձնատունը և ու՞մ է պատկանում այն
4934 դիտում
13:44 21-10-2014
Աշխարհի ամենաշքեղ խաղատները. Ֆոտոշարք
Այս բաժնից
1819 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1966 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am
2038 դիտում
18:12 05-01-2025
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն ու ողջ հայոց պատմագիտությանը․ Շարմազանով