211652_close_icon
views-count1876 դիտում article-date 15:24 18-08-2016

Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Օգոստոսի 17-ից 18-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ 14-րդ և Մելիք Մելիքյան փողոցների միջնամասում այրվել է մոտ 100 քմ խոտածածկույթ, Շիրակի մարզի Շիրակ գյուղի գերեզմանատան մոտակայքում` մոտ 500 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայի թիվ 1 շենքի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի թիվ 44 հասցեի մոտակայքում՝ մոտ 600 քմ, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի «Սուրբ Տրդատ» եկեղեցու մոտակայքում` մոտ 2 հա խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր