211652_close_icon
views-count1662 դիտում article-date 11:30 18-08-2016

Քլինթոնի հիմնադրամը հաքերային հարձակումներից հետո կիբերանվտանգության փորձագետների է վարձել

Բիլլ և Հիլարի Քլինթոնների բարեգործական հիմնադրամը վարձել է կիբերանվտանգության ոլորտում մասնագիտացված FireEye ընկերության փորձագետներին, գրում է Reuters-ը՝ հաղում անելով իրազեկ աղբյուրներին։ Աղբյուրների խոսքով՝ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հիմնադրամի սերվերի վրա հարձակում տեղի ունեցավ հաքերների կողմից։ Այդուհանդերձ, առայժմ ոչ մի փաստաթուղթ չի հայտնվել համացանցում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաքերները կոտրել էին Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի համակարգչային ցանցը։

Նմանատիպ նյութեր