Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
Օգոստոսի 17-ին, ժամը 19.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Ավետիսյան փողողցի թիվ 59 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 18.13-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ Ե1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը արդեն 2 օր չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին անօգնական վիճակում ընկած է եղել 1969 թ. ծնված Ս. Ս.-ը, ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 17.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի ննջասենյակի դուռը:
***