211652_close_icon
views-count1174 դիտում article-date 11:36 27-08-2026

2018-25 թվականներին ավելի մեծ ծավալի ներդրումներ ենք արել, քան Խորհրդային Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

2018-25 թվականներին ավելի մեծ ծավալի ներդրումներ ենք արել, քան Խորհրդային Հայաստանում: Ժողովրդական աչքաչափը ճիշտ է․ բնակարանաշինության ծավալը ևս այս ընթացքում ավելի մեծ է եղել։

Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին կառավարության նիստում հայտարարել է Փաշինյանը։

«Երևանում, Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային։

Կան նաև մարդիկ, ովքեր մտածում են, որ Հայաստանում տուն ձեռք բերելը լավ ներդրում է։ Տուն են ձեռք բերում, վարձով են տալիս»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր