Ռուսաստանում սուպերմարկետների հայտնի «X5» ցանցը 2 հազար նոր խանութ կբացի
Ռուսաստանում հայտնի X5 Retail Group սուպերմարկետների ցանցը նախատեսում է այս տարվա ընթացքում բացել ևս 2 հազար խանութ: Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Շեխտերմանը:
X5 Retail Group-ը հայտնի է Ռուսաստանի Դաշնությունում «Կարուսել», «Պյատյորոչկա», «Պերեկրյոստոկ» խանութներով:
Նշենք, որ նախորդ տարի ընկերությունը բացել էր 1,5 հազար նոր խանութներ: Այս տարի նախատեսվում է առայժմ բացել 2 հազարը: