Ռուսաստանում «X5» սուպերմարկետների ցանցը թուրքական ապրանքները կփոխարինի իրանականով
Ռուսաստանի սուպերմարկետներում թուրքական արտադրանքը կփոխարինեն իրանականով: Այս մասին հայտնել է Х5 Retail Group սուպերմարկետների ցանցի ներկայացուցիչ Ստանիսլավ Նաումովը:
«Այս պահին մենք ուսումնասիրում ենք Իրանի շուկան, կազմակերպում գործարար պատվիրակություններ Իրան: Բոլոր այդ հարցերում մեզ աջակցում է ՌԴ-ում Իրանի դեսպանը», հավելել է Ս. Նաումովը:
Х5 Retail Group սուպերմարկետների ցանցի ներկայացուցիչը նշել է նաև, որ Թուրքիայից բերված մթերքներ գրեթե չկան սուպերմարկետներում, դրանց փոխարեն վաճառվում են Ադրբեջանից, Հայաստանից և Ղրղզստանից ներմուծված ապրանքներ: