211652_close_icon
views-count6774 դիտում article-date 17:11 09-05-2014

Այդ կայքերը մի օր մեկին թաղում են, մի օր՝ մորթում. Սամվել Ալեքսանյանը՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը «Կարֆուր»-ին վաճառելու մասին

Քանի կար, ասում էին՝ Ալեքսանյանը չի թողնում, որ «Կարֆուր»-ը գա Հայաստան, հիմա թող գա, ի՞նչ ա եղել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Ալեքսանյանը՝ արձագանքելով այն լուրերին, թե «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցը վաճառել է «Կարֆուր»-ին: Նա հերքեց այդ տեղեկությունը եւ ավելացրեց. «Ո՞վ է այդ լուրերի հեղինակը: Այդ կայքերի լուրերով՝ մի օր մեկին թաղում են, մի օր՝ մորթում, մի օր էլ եսիմ ինչ անում: Քանի կար, սաղ օրը գրում էին, թե Ալեքսանյանը չի թողնում, որ «Կարֆուր»-ը գա: Դե թող գա, ի՞նչ ա եղել: Ինչի՞ են վատ զգում: Օրական 100 բան են գրում, ճի՞շտ են գրում, թե՞ չէ»,- ավելացրեց գործարարը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր