211652_close_icon
views-count61961 դիտում article-date 15:18 13-06-2017

Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսը վթարի է ենթարկվել Ռուսաստանի Վորոնեժի մարզում. կան վիրավորներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ռուսաստանի Վորոնեժի մարզում վթարիէ ենթարկվել Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսը։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը; Ինչպես հաղորդում է [url=https://news.rambler.ru/incidents/37130662-avtobus-moskva-erevan-sehal-v-kyuvet/]rambler.ru[/url]-ն, վթարի հետևանքով տուժել է 3 մարդ, որոնցից երկուսը երեխաներ են։ Դեպքը տեղի է ունեցել Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կմ հատվածում, երբ Mercedes-Benz մակնիշի ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և դուրս գալով երթևեկելի գոտուց՝ ընթացել դեպի առուն։ Ավտոբուսում եղել է 39 ուղևոր։ ՆԳՆ-ի տվյալներով՝ տուժած երեխաներից մեկը 7-ամյա տղա է՝ Կրասնոյարսկի երկրամասի բնակիչ, մյուսը 9-ամյա աղջիկ է՝ Կոստրոմայի մարզի բնակիչ։ Տուժածներին միջին աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Բոգուչարի հիվանդանոց։ Բոլոր ուղևորներին տեղավորել են հյուրանոցում, մինչև որ կժամանի հաջորդ ավտոբուսը՝ նրանց նշանակության վայր հասցնելու համար։ Ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր