211652_close_icon
views-count6150 դիտում article-date 22:29 17-08-2016

Հայտնաբերվել են օձեր

Օգոստոսի 17-ին, ժամը 14.05-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի մանկապարտեզի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք։ *** Օգոստոսի 17-ին, ժամը 13.14-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Պարույր Սևակի փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր