ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Օգոստոսի 17-ին, ժամը 17.24-ից մինչև 17.57-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 8 կայանքներից Շիրակի մարզի Ազատան, Ղարիբջանյան, Ոսկեհասկ, Քեթի, Վահրամաբերդ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել առաջին կատեգորիայի 2 և երկրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 683 կրակոց: