ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Ապրիլի 13-ին, ժամը 19.42-ից մինչև 20.12-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 5 կայանքից Կոտայքի մարզի Նոր Գեղի, Արգել և Զորավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 988 կրակոց:
***
Ապրիլի 13-ին, ժամը 17.27-ից մինչև 17.37-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 5 կայանքից Արմավիրի մարզի Բագարան և Երվանդաշատ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 530 կրակոց: