Փրկարարները բացել են փակ դուռը
Օգոստոսի 17-ին, ժամը 15.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 3/2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, երեխան (2 տարեկան) մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում է եղել 2014 թ. ծնված Գ. Գ.-ը:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 15.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միքայելյան փողոցի թիվ 78 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում 1966 թ. ծնված Ս. Ա.-ը քնած է եղել:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 14.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 138 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է․ ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նարեկացի թաղամասի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: