211652_close_icon
views-count1291 դիտում article-date 18:24 17-08-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 16-ից 17-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը: Բացահայտվել է կողոպուտի՝ 1, գողության 11 և խարդախության 7 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 6, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր