ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ
Օգոստոսի 16-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությունը՝ նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: