Թուրքիայում բանտերը լեփ-լեցուն են. իշխանությունները ստիպված ազատ կարձակեն 38 հազար մարդու
                        Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Twitter-ի իր էջում հայտնել է, որ շուրջ 38 հաար մարդ ազատ կարձակվի բանտերից, որն իրականացվելու է «վերահսկվող ազատում» բարեփոխումների սխեմայի շրջանակներում, հաղորդում է Gazeta.ru-ն։
Որոշումը կայացվել է միայն այն պատճառով, որ երկրի բանտերը լեփ-լեցուն են հատկապես ռազմական հեղաշրջման փորձից հետո իրականացված տասնյակ հազարավոր ձերբակալություններից հետո։ 
Ավելի վաղ Բոզդաղը հայտնել էր, որ հեղաշրջման գործով ձերբակալվածների թիվը 26 հազարից ավելի է։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

